• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Պետությունը ցույցերի նկատմամբ այժմ և նախկինում.

Автор:admin

Мар 1, 2021

Պետությունը ցույցերի նկատմամբ այժմ և նախկինում.

  1. Փողոց փակելը.
    Ընդդիմությունը մի քանի տասնյակ (գիշերներն ու առավոտները) կողմնակցով փակ է պահում Բաղրամյան պողոտան: 2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյանը փակել էին մոտ 500 հոգի, որոնց դաժանաբար ցրեցին, 237-ին էլ բերման ենթարկեին:
  2. Վրանները.
    Ընդդիմությունն այժմ ազատորեն վրաններ է դնում ցույցերի վայրերում: Բայց 2008-ից 2018 թվականերին ոստիկանությունը բոլոր ցուցարարներին խստիվ արգելում էր վրան տեղադրել:
  3. Պերֆոմանսները.
    Ընդդիմությունը ԱԱԾ-ի շենքի վրա անարգել մի ֆեյքի նկար է պրոեկտորով ցուցադրում: Բայց 2015-ին քրեական հետապնդում սկսվեց երիտասարդի նկատմամբ, ով խաղալիք տանկով անցավ ԱԱԾ-ի շենքի կողքով:
  4. Հարկային հետապնդումները.
    Ընդդիմության շարքերում կան նաև բիզնեսմեններ: Իսկ նախկինում, տենց դեպքերում, հարկային մարմինները ահաբեկում էին բիզնեսին:
  5. Ազատազրկումներ.
    Այժմ չկա մարդ, ով խաղաղ ցուցարարին բնորոշ պահվածքով հանդերձ ազատազրկվել է: Իսկ նախկինում այդպիսի դեպքերը 1000-ից ավել էին… Սաֆարյան Գևորգը, օրինակ, մի քանի տարի նստեց:
  6. Ավելի լուրջ.
    Ընդդիմության ցույցերի վրա այժմ չեն կրակում, նույնիսկ հատուկ միջոց չեն կիրառում: Նախկինում ցույցերի գլխին էլ լուսաձայնային նռնակներ, էլ արդյունքաբեր գազ, էլ մահակ… Իսկ 2008-ին՝ նաև հրազեն կիրառվեց:

Այս ամենը նորմալ կլիներ, եթե ցույց անողները չլինեին հենց այն մարդիկ, ովքեր նախկինում ցույցերի դեմ պայքարում էին: Հույս ունեմ, որ Հայաստանում ցույցերի նկատմամբ վերաբերմունքը էլ երբեք նախկինը չի լինի: