• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ․ 3 պահեստազորային է վիրավորվել

Автор:admin

Дек 12, 2020

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:

Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: