• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Պատերազմական իրավիճակներում գրեթե անհնար է չունենալ վախի, տագնապի զգացում․ դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է․ Նյարդաբան Անուշ Գասպարյան

Автор:admin

Окт 21, 2020

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Էկոսենս» ախտրոշիչ կենտրոնի և Նորք Մարաշ ԲԿ-ի նյարդաբան, էլեկտրոֆիզիոլոգ Անուշ Գասպարյանի հետ։ -Բժշկուհի Գասպարյան, ներկայիս իրավիճակը, որը նյարդերի գերլարում է պահանջում, թերևս իր ազդեցությունը կունենա մարդու առողջության, մասնավորապես նյարդային համակարգի վրա։ Նյարդաբանական ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ պատերազմի ու համավարակի այս օրերում։ – Նյարդային խնդիրները, որոնք առաջանում են նման իրավիճակներում, կարող են դրսևորվել միանգամից և որոշ ժամանակ անց: Հիմնականում առաջանում է վախի, տագնապի զգացում, որը հենց էդպես էլ կոչվում է՝ տագնապային համախտանիշ: Կարող են դրսևորվել նաև նևրոզանման տարբեր գանգատներով, դեպրեսիվ վիճակներով, անքնությամբ, նյարդային գերլարվածությամբ:  -Ո՞ր ախտանշաններն են խոսում նյարդային համակարգի գործառույթի խանգարումների մասին։ Ո՞ր դեպքում է հնարավոր ինքնուրույն հաղթահարել հիշյալ պատճառներով (տագնապ, վախ, կորստի ցավ և այլն) առաջացած նյարդաբանական խնդիրները, և որ դեպքում է անհրաժեշտ դիմել մասնագետի օգնությանը։