• Чт. Мар 4th, 2021

ARM.C

news

Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոսական նոր դրվագներ։

Автор:admin

Дек 3, 2020

Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոսական նոր դրվագներ։

Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրս բերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ:

Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի ՈՒզունյանը, կապիտան Արտավազդ Հենրիկի Զաքարյանը, սերժանտ Արսեն Արմենակի Տեր-Պողոսյանը, շարքայիններ Վահե Վահանի ԱպրունցըՎիլեն Մխիթարի ՂազարյանըԺան Սերյոժայի ԷլոյանըՍուրեն Սպարտակի Մխիթարյանը:

Նույն հատվածում բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով 2 անգամ շրջափակումից դուրս եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:

Հյուսիս-արևելյան հատվածում ընթացող մարտերի ժամանակ աչքի են ընկել և թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել շարքային Դավիթ Սարգսի Թեմուրյանը, լեյտենանտ  Նարեկ Տիգրանի Խալաթյանը, լեյտենանտ Աշոտ Դավթի Խաչատրյանը, լեյտենանտ Մարատ Սերյոժայի Մնացականյանը:

Պահեստազորային, կրտսեր սերժանտ Սևակ Գառնիկի Գրիգորյանը ոչնչացրել է կենդանի ուժ, դրսևորել անձնական խիզախություն:

Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ:Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը: