• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Պակիստանից և Աֆղանստանից զինյալների նոր խմբաքանակ կժամանի Ադրբեջան. Wargonzo

Автор:admin

Окт 6, 2020

Wargonzo նախագիծը, վկայակոչելով Ստամբուլի իր աղբյուրները, հայտնում է, որ Պակիստանից և Աֆղանստանից մինչև 1000 արմատական իսլամիստներ կտեղափոխվեն Ադրբեջան:

Նույն աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը չեն հաղթահարում մարտական առաքելությունը, իսկ իսլամական արմատականները պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց համոզմունքների համար:

Կենտրոնական Ասիայից եկած ավազակների սահմանափակ մտավոր ունակությունները թույլ չեն տալիս հասկանալու, որ Իլհամ Ալիևը վարում է հակակրոնական քաղաքականություն և «թքած ունի» նրանց համոզմունքների վրա: Նա պարզապես պետք է ինչ-որ կերպ պահպանի իր իշխանությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունը հաստատել էր ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ՝ այս փաստը անվանելով Ռուսաստանի համար սպառնալիք