• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Չինաստանում 8 օրում կառուցված հիվանդանոցը վաղվանից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդներին

Автор:admin

Фев 2, 2020

Չինաստանի Ուհան քաղաքում փետրվարի 3-ին իր աշխատանքը կմեկնարկի նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար նախատեսված հիվանդանոցը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Նորագույն բուժհաստատության մակերեսը, որը նախատեսված է 1000 հիվանդի համար, կազմում է 33 900 քառ. մետր: Հիվանդների ընդունումը կսկսվի երկուշաբթի օրվանից: Շինարարական աշխատանքներն ութ օր են տևել:

Չինական պարբերականները հայտնում են, որ հիվանդանոցում 1400 ռազմական բժիշկ է աշխատելու:

Հաղորդվում է նաև, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված երկրորդ հիվանդանոցն իր աշխատանքները կսկսի փետրվարի 5-ին: https://www.tert.am/