• Пт. Июн 25th, 2021

Չինաստանում զգուշացրել են նոր մահացու վիրուսի բռնկման մասին

Авг 9, 2020

Չինաստանում գրանցվել է SFTS վիրուսի բռնկում, որը փոխանցվում է տիզերի միջոցով՝ գրում է Global Times-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ 60 մարդ արդեն վարակվել է, յոթը մահացել են: Սկզբնապես վարակը հայտնաբերվել է Ցզյանգսու նահանգում, ավելի ուշ Անհոյ նահանգի բնակիչները նույնպես վարակվել են վիրուսով:

Վարակվածներից մեկն ասել է, որ ախտանիշները պարունակում են հազ, բարձր ջերմություն և արյան մեջ լեյկոցիտների և թրոմբոցիտների մակարդակի նվազում: