• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Չինական Շանհայ քաղաքում բուժել են առաջին`2019-nCoV կորոնավիրուսով վարակված հիվանդին

Автор:admin

Янв 25, 2020

Չինական Շանհայ քաղաքում բուժել են առաջին`2019-nCoV կորոնավիրուսով վարակված հիվանդին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:

56-ամյա Չենին բուժել են քաղաքային հիվանդանոցում: Նշվում է, որ հիվանդ կնոջ ինքնազգացողությունն աստիճանաբար լավացել է. 6 օր նրա ջերմությունը եղել է նորմայի սահմաններում, իսկ կորոնավիրուսի նոր թեստերը բացասական արդյունք ենք տվել: Բժիշկները Չենին արդեն տուն են ուղարկել:

Չենը երկար ժամանակ ապրել է Ուհանում`այն քաղաքում, որը համարվում է չինական մահացու վիրուսի հայրենիքը: Հունվարի 10-ի երեկոյան նրա ջերմությունը բարձրացել է և նա դիմել է քաղաքային հիվանդանոց: Երկու օրից հիվանդին ուղարկել են Շանհայ, որտեղ և անցկացվել է բուժումը:

Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 25 մարդ, վարակման դեպքերը հասել են 830-ի:

Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում: https://www.tert.am/