• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ու հիշեք, որ նրանց ուզածը միայն աթոռն է, ովքեր չեն հարգում մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ու մեր ԲՈԼՈՐԻՍ սուգը։

Автор:admin

Дек 7, 2020

Սիրելի հայրենակիցներ, իմ հզոր ազգ, տարբեր շրջանակներից՝ մասնավորապես Կոտայքի մարզում, մեզ հասնում են տեղեկություններ, որ 《Մուլտի Գրուպ》 կոնցեռնի եւ նրանց հետ փոխկապակցված այլ ընկերությունների ղեկավարները՝ տխրահռչակ 16 կուսակցությունների շաբաթ օրվա հայտարարծ հանրահավաքին, իրենց ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, նրանց կամքին ՀԱԿԱՌԱԿ, ստիպում են մասնակցելու վերոնշյալ հանրահավաքին՝ սպառնալով հակառակ դեպքում ՀԵՌԱՑՆԵԼ աշխատանքից։
Նախ ուզում եմ տեղեկացնել, որ հավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու համար յուրաքանչյուր ոք ունի ՍՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունք եւ, եթե, որեւիցե մեկը ձեզ սպառնում է աշխատանքից ազատման, կամ այլ քայլերով՝ կարող եք դիմել ոստիկանություն, կամ pm ինձ գրել։PM հաղորդագրությամբ տեղեկացնողները կմնան անանուն, տերերը կմնան անանուն՝ես երաշխավորում եմ, որ պատկան մարմինները կզբաղվեն այդ գործատուներով, ու այդ գործիչներով։Դուք կպահպանեք ձեր աշխատանքը ՉԳՆԱԼՈՎ հարկադրաբար որեւէ հանրահավաքի։
Սիրելի հայրենակիցներ նշեմ, որ դա առաջին հերթին ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ խնդիր է, մի տրվեք սադրանքներին, դուք ունեք օրինական իշխանություններ, իրավապահ մարմինները գտնվում են իրենց բարձունքի վրա, եւ եթե անգամ որոշեք տրվել այդ սադրանքներին, մի բողոքեք ոչ ոքից։
Ու հիշեք, որ նրանց ուզածը միայն աթոռն է, ովքեր չեն հարգում մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ու մեր ԲՈԼՈՐԻՍ սուգը։

Արմեն Հովհաննիսյան