• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Ուկրաինան ավելացնում է ռազմական ճնշումը Ռուսաստանի վրա

Автор:admin

Дек 6, 2020

Հաղորդվում է ռուսական Բելգորոդ քաղքի մերձակայքում ուկրաինական դիվերսանտների գործողության մասին: ՌԴ տարածք թափանցած երեք զինյալներից մեկին ռուսներին հաջողվել է մահացու վերքեր հասցնել՝ երկուսը անվնաս վերադարձել են Ուկրաինա: «Ալֆա» հակաահաբեկչական ստորաբաժանման վետերանների միջազգային ասոցիացիայի նախագահ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Սերգեյ Գոնչարովի կարծիքով, դա ուկրաինական լայնածավալ գրոհը նախապատրաստող հետախուզական ներթափանցում էր: RIA ռուսական գործակալությունը, անցքը բնութագրելիս, սահմանափակվել է «զինված մարդիկ Ուկրաինայից» արտահայտությամբ [[RIA, 1]]:

Հարկ է նշել, որ Նիկոլաեւ ուկրաինական քաղաքի մերձակայքում նոյեմբերի վերջին իրականացված զորավարժություններում ճակատային ավիացիայի, զրահատեխնիկայի եւ հրետանու, հատուկջոկատայինների, ՌԷՊ եւ ՀՕՊ ստորաբաժանումների կողքին փորձարկվել են թրքական արտադրության Բայրաղտար ՏԲ2 ԱԹՍ-ները, որոնց դեմ մեծ դժվարությամբ էին պայքարում ռուսական ՀՕՊ միջոցները Արցախում:

Ռազմական համագործակցությանը զուգահեռ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլյուտ Չավուշօղլուն իր ուկրաինացի գործընկեր Կուլեբային հավաստիացրել է, որ աջակցելու է «Ղրիմի դեօկուպացիային» ուղղված Կիեւի դիվանագիտական ջանքերին [Lenta, 2]: