• Вт. Июн 22nd, 2021

Որ դեպքում հայկական կողմը կկիրառի Իսկանդերն ու ՍՈւ-30 կործանիչները

Сен 28, 2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարչավ հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրառի Իսկանդերն ու ՍՈւ-30 կործանիչները։

Կոնկրետ որևէ զինատեսակի կիրառման մասին, չեմ կարծում, որ տեղին է ընդհանրապես քննարկում անել։ Զինվորականներն ունեն կոնկրետ մարտական գործողությունների վարման հստակ ծրագրեր, գործիքակազմ, մարտավարություն և այլն։ Կանխավ հայտարարել կամ անմիջապես մեկնաբանել միշտ չէ, որ տեղին է։ Երբ որ մարտական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությանը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառենք»,- ասաց նա։