• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Որոնք էին Ադրբեջանի ռազմավարական ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները․ Ռազմինֆո

Автор:admin

Ноя 22, 2020

Razm.info․ -ն ներկայացնում է, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

ԹԻՐԱԽ №1․ ՍԱՆՂԱՉԱԼԻ ՏԵՐՄԻՆԱԼ

Այս տերմինալն Ադրբեջանի խոշորագույն ու կարևորագույն նավթագազային օբյեկտն է։ Գտնվում է Բաքվից մոտ 30-35կմ հարավ-արևմուտք, Սանղաչալ ավանի հարևանությամբ։ Այն զբաղեցնում է շուրջ 500հա տարածք։ Այս տերմինալում են գտնվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառավարման կենտրոնն ու գլխամասային պոմպակայանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի գլխամասային պոմպակայանը, նավթի ու գազի պահեստավորման ու վերամշակման ենթակառուցվածքներ։

Ընդհանուր թվով տերմինալն ունի թվով նավթի 7 պահեստարան, որոնցից 3-ի տարողությունն 880,000, իսկ 4-ինը՝ 25,500 բարել է (ընդհանուր՝ 2,742,000 բարել)։ Սանղաչալի թողունակությունը կազմում է օրական 1,200,000 բարել նավթ և 29,500,000 խորանարդ մետր գազ։ Բացի ադրբեջանական նավթից ու գազից, Սանղաչալն օգտագործվում է նաև Ղազախստանից ու Թուրքմենստանից նավթամթերք արտահանելու համար։

Չկրակված հրթիռներ 2․ ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»

Posted on Նոյեմբեր 19, 2020 by Razm.info | Leave a comment

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն հերթով կներկայացնի, թե որոնք էին Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Բանակի կառավարման ամենակարևոր օղակն Ադրբեջանում գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնն է, որը գտնվում է գլխավոր շտաբի շենքում։ Կենտրոնը բացվել էր 2018թ. աշնանը՝ արբանյակային կապի կայանի հետ միասին: Հենց այս կենտրոնում էր իրական ժամանակի ռեժիմում, այդ թվում՝ արբանյակային կապի միջոցով հավաքվում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին ողջ ինֆորմացիան, հենց այստեղ էին կայացվում որոշումներն ու զորքերին ուղարկվում համապատասխան հրամանները։

ԹԻՐԱԽ №3. ԵՎԼԱԽԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

Եվլախ քաղաքն Ադրբեջանի հիմնական կոմունիկացիոն հանգույցն է։ Նախ՝ այստեղով է անցնում Ադրբեջանն աշխարհի հետ կապող երկաթուղին, քաղաքում կա երկաթուղային կայարան ու ռազմավարական նշանակության երկաթուղային կամուրջներ։ Բացի այդ Եվլախ քաղաքով են անցնում մի քանի միջպետական ճանապարհներ, որոնք իրար են կապում Ադրբեջանի արևելքն ու արևմուտքը, ինչպես նաև Ադրբեջանը Վրաստանի հետ, իսկ քաղաքի հյուսիսում ու հարավում կա ռազմավարական նշանակության երկու ավտոմոբիլային կամուրջ։

Եվլախը որպես կոմունիկացիոն խոշոր հանգույց կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի 3-րդ ու 1-ին բանակային կորպուսների մատակարարման հարցում։

Թիրախ №3. Եվլախի ենթակառուցվածքները
Թիրախ №3. Եվլախի ենթակառուցվածքները

Քաղաքը ոչ միայն ցամաքային, այլև օդային կարևոր հանգույց է։ Եվլախի օդանավակայանը վերջին տարիներին վերանորոգվել էր ու սկսել էր ակտիվորեն կիրառվել ռազմական նպատակներով, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ։ Այստեղ տեղակայված էին բազմաթիվ ԱԹՍ-ներ․ Աերոսթար, Հերմես 450, Հերմես 900, Բայրաքթար, ավելի փոքր հետախուզական ԱԹՍ-ներ, ինչպես նաև ԱԹՍ-ի ձևափոխված Ան-2-ներ։ Այս օդանավակայանն առանցքային դեր ունի նաև ադրբեջանական ստորաբաժանումների օդով տեղաշարժերի կազմակերպման համար։

Ընդ որում՝ Եվլախի օդանավակայանը ԼՂՀ նախկին սահմաններից գտնվում էր ընդամենը 35կմ հեռավորության վրա, այսինքն՝ սկզբունքորեն այն հասանելի էր ոչ միայն Իսկանդերի, այլև Տոչկայի ու Սմերչի հրթիռների համար