• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

«Շնորհակալություն. ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին»․ Շեր

Автор:admin

Дек 12, 2020

Աշխարհահռչակ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:  Հայազգի երգչուհին գրել է, որ Հայաստանը թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան:

«Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա չենք կարող արտահանել: Շնորհակալություն մարդկությանը,- գրել է Շերը, ապա հավելել,- Թուրքիան ոչնչացրել է 2 միլիոն հայի: Ադրբեջանը նույնպես փորձում է սպանել, և ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում, որովհետև Ադրբեջանը նավթ ունի»: