• Вт. Июн 22nd, 2021

«Նպատակ են ունեցել հրադադարից առաջ Հադրութը գրավել». Արցախի նախագահ

Окт 11, 2020

ԱՀ նախագահն այսօր հայտնեց, որ քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են հենց Հադրութ քաղաքը. «Հաստատ ունեն պատրաստված վարձկաններ և այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, և համատեղ ձևավորել են խումբ, որի նպատակը ոչ թե դիվերսիան է եղել, այլ հրադադարից առաջ Հադրութը գրավելը։ Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ իրականացնել, բայց մեզ հաջողվել է վերաձևակերպվել, վերադասավորվել, և Հադրութի վարչակազմի ղեկավարն այսօր գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»,- ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: