• Пт. Мар 5th, 2021

ARM.C

news

Նույնիսկ Հայաստանի մասին խոսելիս չէր ասում Հայաստան, ասում էր՝ Հայրեինք

Автор:admin

Ноя 19, 2020

Հարություն Բանոյան

Անուն, որը ոսկե տառերով է գրվելու Հայոց պետականության հենասյուների վրա։ Մեր օրերում , մեր կողքին ապրում էին մարդիկ, ովքեր հստակ տեսնում էին այն ճանապարհը, որով պետք է գնար Հայաստան աշխարհը, այն ճանապարհը, որով պետք է հզորանա Հայաստանը։
Հարութի մասին չենք կարող խոսել դրվագներով, քանի որ նա չի ապրել դրվագային կյանքով։ Նրա ողջ կյանքը եղել է կենսագրություն՝ հանուն Հայրենիքի։ Նույնիսկ Հայաստանի մասին խոսելիս չէր ասում Հայաստան, ասում էր՝ Հայրեինք։ Ինչպես զավակը հորն ու մորը անունով չի դիմում, այնպես էլ Հարութը Հայաստանին չէր դիմում անունով։
Հարութն իր մարտական ընկերների հետ Արցախ աշխարհի և Հայաստանի համար ամնեաօրհասկան պահին կրկին թողեց տունը, ընտանիքը և շտապեց Հայրենիք։ Շտապեց, որպեսզի ժամ առաջ իր ռազմական միտքը, իր ֆիզիկական ներկայությունը ապահովի, ավելին՝ անմիջական մասնակցությունը բերեի հանուն Արցախի անվտանգության ու պաշտպանության։
Հարութի մասին շատ երկար կարելի է խոսել և երբեք չհոգնել, բայց քանի որ Հարութը չէր սիրում շատ խոսել, այլ գերադասում էր գործել և միայն գործել, ուստի այսօր էլ մենք՝ իր ընկերները, համախոհները, պետք է գործենք, ավարտին հասցնենք այն, ինչը կիսատ է և սկսենք նորը, ինչը կտանի հզոր Հայաստան և Արցախ ունենալուն։
Սիրելի Հարութ, երբեք չէինք պատկերացնի, որ այս օրը լինելու է, որ այս օրը կանգնելու ու այս տեքստն ենք ասելու, մեր նպատականերն այլ էին, մեր ծրագրերին այլ էին։
Այդ ամենն իրականություն կդառանա, քանի որ դու քո ոգին թողնում ես մեզ մոտ, քո ներկայությունը թողնում ես մեզ մոտ։
Մերօրյա Մոնթե, քո մասին այսուհետ պետք է գրվի Հայոց պատմության դասագրքերում, մեր սերունդները պետք է դաստիարակվեն հենց քո ոգով, քո նվիրածվությամբ, քո հայրենատիրությամբ․․․ Ուզում եմ մեջ բերել Հարութի մտքից մի հատված․ «Մեր նախահայրերը չարչարվեցին, թողեցին մեզ ժառանգություն մի կաթիլ արյուն, որը սերունդե սերունդ փոխանցվում է , և այդ մի կաթիլ արյունը դառնում է պայքար։ Եվ երբ որ թշանմին որևէ ժամանակ, որևէ տեղ ցանկանա Հային ցավացնել՝ պատասխանը կստանա»Շնորհակալ ենք , եղբայր, շնորհակալ ենք տղերք։ Եռաբլուրն ավելի թանկարժեք դարձավ։
Կհանդիպենք․․․