• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Նիկո՛լ, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես. Արթուր Վանեցյան

Автор:admin

Дек 5, 2020

Նիկոլ Փաշինյանը փչացրել է Հայաստանի հարաբերություններն առանց բացառության բոլոր երկրների, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրան լուրջ չեն ընդունել առաջին հերթին Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, Ամերիկայում, Իրանում, Չինաստանում։ Նիկոլ Փաշինյանը վարել է Հայաստանն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, ինչի արդյունքում Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածել է այդ հարաբերությունների օբյեկտի»,-ասաց Արթուր Վանեցյանը։