• Чт. Июн 24th, 2021

Նայեք ձիու դեմքի արտահայտությանը, այն ասես ուղիղ հոգուդ մեջ է նայում»,- ասել է Մկրտչյանը:

Янв 23, 2020

Մոսկվաբնակ լրագրող Վլադիմիր Մկրտչյանը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ 6 տարեկանում արած մանկական նկարը փորձում է համացանցի միջոցով վաճառել 140 մլն ռուբլիով: 
Այս մասին գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ գումարը համարժեք է 2,3 մլն դոլարին:

Քառասունմեկամյա Մկրտչյանն իր նկարի վաճառքի հայտարարությունը տեղադրել է Avito կայքում: Հրապարակումն արագորեն տարածվել է վիրտուալ տիրույթում. բոլորին զարմացրել է մանկական նկարի աստղաբաշխական գինը:

Սակայն, հայազգի լրագրողի համոզմամբ, իր աշխատանքն իրականում կրկնակի ավելի բարձր գին ունի, քանի որ «անմեղ վեցամյա տղայի աչքերով արտացոլում է խորհրդային ժամանակահատվածի իրականությունը»:

«Երբ այս նկարը նկարեցի, վեց տարեկան էի. խորհրդային ժամանակահատվածն էր: Իմ աշխատանքում ես արտացոլել եմ հեռուստաէկրաններից, գրքերից մեզ հասած իրականությունը»,- ասել է Մկրտչյանը, որի համոզմամբ՝ մանկական աշխատանքն ուղղակի «գանձ» է:

Նա հավելել է, որ դրանում պատկերված է կարմիր բանակի զինվոր:

«Գինն ուղղակի ապշելու է: Այն չափազանց ցածր է արվեստի նման գործի համար: Նայեք ձիու դեմքի արտահայտությանը, այն ասես ուղիղ հոգուդ մեջ է նայում»,- ասել է Մկրտչյանը: