• Чт. Фев 25th, 2021

ARM.C

news

Նախկին իշխանության անդամներից ովքեր են զորակոչվել

Автор:admin

Окт 16, 2020

Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։Օրինակ, slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ նա մասնագիտությամբ բժիշկ է, պաթոլոգանատոմ։

Ծառայում են նաեւ մեծ թվով նախկին պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը։ Արագած Ախոյանը նոր է վերադարձել ճակատից։ Ծանուցել են նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն։ Զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել նաեւ ՀՀԿ-ական նախկին մարզպետներից մեկն ու նրա որդին։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ծանուցել են, բայց դեռ չեն կանչել՝ սպասում են իրենց հերթին։ Ռազմի դաշտում են անգամ շոուբիզնեսի ներկայացուցիչները, օրինակ՝ երգիչ Արսեն Սաֆարյանը եւ շատ ուրիշներ։