• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

Նախատեսում էր Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի և Հայաստանի վրա և դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում

Автор:admin

Окт 28, 2020

Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1996 թվականի դեպքերից հետո ԱԺՄ գրասենյակում առգրավվեց Վազգեն Մանուկյանի՝ բազմաթիվ ու բազմապիսի տառասխալներով ստեղծագործությունը «Ի՞նչ անել» վերնագրով: Սա իրեն նախագահ դարձնելու հրեշավոր մի ծրագիր էր՝ գեբելսյան ոճով:
Բերենք մի քանի հատված ու դուք կհամոզվեք, որ նա ընդունակ է ամենասարսափելիին:
1. «Կարելի է կատարել, այսպես կոչված, հոգեբանական հետախուզություն պատգամավորների շրջանում: Այսինքն, ելնելով պահի իրավիճակից, նրանց միջև այս կամ այն վիճահարույց հարցի քննարկման ժամանակ նրանց հետ վարել տակտիկական (քիչ էլ դիվանագիտական) զրույց առանձին-առանձին, հանդես գալ արբիտրի դերում: Արբիտրը ենթադրում է երկպառակություն, և այն դեպքում, որում դուք գտնվում եք երկու պատգամավորների կամ երկու խմբակցությունների միջև, որոնք դժվարությամբ են իրար հարմարվում, ձեր առաջին հոգսը պետք է լինի, որ սկզբից բորբոքեք նրանց մեջ նախանձ, վրդովմունք, նույնիսկ որոշ վեճ, աշխուժացնեք այն, վերջապես ձեր միջնորդությունն անհրաժեշտ դարձնեք: Պետք է գժտեցնել այն մարդկանց, որոնց ուզում են հաշտեցնել. նրանք լավ տվյալներ ունեն, որպեսզի ատեն միմյանց և ինֆորմացիա տան ձեզ: Օգտագործեցեք դա, որպեսզի հասնեք այնպիսի վիճակի, որը ձեզ (վերջին հաշվով՝ մեզ բոլորիս) ձեռնտու է: Ձեր ներսից պիտի ընտրեք այդպիսի խնդիրներ ստեղծող վարպետին, որը վարպետորեն տանի այդ դերը»:
2. «Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով: Այդ բոլորը կատարվի այնքան վարպետորեն, որ իրենց շարքերում ստեղծի փոխադարձ անվստահությունն ու կասկածը: Կա աննկատ պայթեցման տարբերակ…»:
Եվ վերջապես՝ ամենասարսափելին. այս մոլագարը 1996-ի իր նախընտրական գործողությունների ու միջոցառումների թվում նախատեսում էր Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի և Հայաստանի վրա և դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում. «Կարելի է նաև աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում»,- նշում է իր ծրագրերում:
Սա մեր սերունդը չի մոռացել, Վազգե՛ն»