• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Մոսկվան ճակատագրական ընտրության առաջ|Lragir.am

Автор:admin

Окт 22, 2020

Թուրքիան նոր տարր է մտցրել խաղի մեջ՝ այդ երկրի փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի դիմումի դեպքում Թուրքիան կարող է զորք ուղարկել օգնության։

Թուրքական զորքը վաղուց մասնակցում է պատերազմին Ադրբեջանի կողմից, դա ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Այդ դեպքում Թուրքիայի համար ո՞րն է իմաստը պաշտոնապես պատերազմի մեջ մտնելու համար։ Եթե ռազմական առումով դա վաղուց է տեղի ունենում, նշանակում է Թուրքիայի նպատակը քաղաքական է։

Դատելով «եթե Ադրբեջանը խնդրի» ձեւակերպումից՝ Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի վերջնական կլանմանը՝ որպես պետության։ Եթե Թուրքիան պաշտոնապես պատերազմի մեջ մտնի, դա նշանակելու է Ադրբեջանի վերջնական անեքսիա։ Թուրքիան հենց դա է բացահայտ զգուշացնում աշխարհին։ Այս պատերազմում Թուրքիայի նպատակը ոչ թե Ղարաբաղն է, այլ հենց Ադրբեջանը։

Ռուսաստանում ակնհայտ վշտացած են գործերի այսպիսի ընթացքով։ Ի վերջո, Թուրքիան խլում է Ադրբեջանը ոչ թե ինչ-որ մեկից, այլ հենց Ռուսաստանից։ 100 տարի առաջ Խորհրդային Ռուսաստանը «ստացավ» Ադրբեջանը Թուրքիային տրված հայկական հողերի դիմաց։ Հիմա Թուրքիան հավակնում է նաեւ Ռուսաստանի «բաժնին»։

Մոսկվայում պատրաստի քայլեր չունեն այս դեպքի համար։ Ռուսական հակաահաբեկչական գործողության կամ Ղարաբաղում դեսանտի հավանականության մասին շշուկներն անլուրջ են, որովհետեւ Ռուսաստանն Ադրբեջանի բռնակցմանը կարող է դիմագրավել ոչ թե Ղարաբաղում, այլ Ադրբեջանում։Անկարան նախքան Վաշինգտոնի հանդիպումը, նախագահական ընտրություններից օրեր առաջ բարձրացրել է խաղադրույքները։ Հայաստանը պատրաստ է կանգնել մինչեւ վերջ։ Բայց Ռուսաստանը պատրա՞ստ է համաձայնվել Ադրբեջանի վերացմանն ու Դաղստանի սահմանին Թուրքիայի հայտնվելուն։

Մոսկվան հույս ունի խուսափել Թուրքիայի հետ պատերազմից։ Բայց թուրքական C 400-ը Սինոպում են, Ղրիմից ոչ հեռու, Ղրիմը Թուրքիայի ձեռքով վերադարձնելու Զելենսկու «խորամանկ պլանը», Ադրբեջան զորք մտցնելու Անկարայի փորձերը գրեթե զրոյացնում են պատերազմից խուսափելու հնարավորությունները։ Մնում է միակ տարբերակը՝ պայմանավորվել ԱՄՆ հետ Թուրքիային զսպելու առումով։ Բայց դա պե՞տք է Վաշինգտոնին։ ԱՄՆ-ը ձգտու՞մ է Թուրքիայի ձեռքով կոտրել տարածաշրջանային հարյուր տարվա ստատուս-քվոն նորը կառուցելու համար։