• Чт. Мар 4th, 2021

ARM.C

news

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Автор:admin

Ноя 28, 2020

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի տվել, թե չի պաշտպանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. «Ընդհակառակը՝ ՌԴ արտգործնախարարի և տարբեր պաշտոնյաների հայտարարությունները ավելի շատ նրա իշխանությունը պաշտպանելու բնույթ ունեին։ Բացի այդ՝ Արցախում ստեղծված իրավիճակի գլխավոր շահառուն հենց Ռուսաստանն է և այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չի բխում Ռուսաստանի շահերից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան որոշակիորեն կապված է թե՛ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և թե՛ իշխանության հետագա վերադասավորումների հետ.«Մենք տեսնում ենք, որ առանցքային պաշտոններում նշանակվում են Ռուսաստանին լոյալ մոտեցում ունեցող մարդիկ, եթե ոչ մարդիկ, որոնք ամբողջապես հետևում են Ռուսաստանի քաղաքական ուղենիշներին։ Կարելի է ասել, որ այս այցը որոշակիորեն նոր իրավիճակում Հայաստանի ու Ռուսաստանի փոխհարաբերությունների, իշխանությունների փոխհարաբերությունների ճշգրտման, հետագա գործընթացների պլանավորման ենթատեքստ ունի»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ անկախ նրանից, թե Հայաստանում ովքեր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա այս իրավիճակում կարևոր գործեր ունի անելու.«Բարեփոխումները, պատերազմը ձախողված են։ Հիմա ինքը շատ կարճ ժամանակ ունի  երեք կարևոր բան անելու համար։ Առաջինը՝ ընտրությունների մասին նոր օրենք,  կուսակցությունների մասին նոր օրենք, սահմանադրության նոր նախագիծ։ Նա իր կուսակիցների միջոցով ԱԺ-ում  պետք է  վստահության հանրաքվե անցկացնի ու նոր ՍԺ ընտրություններ անցկացնի։ Դա  անձմաբ իր համար վստահության հանրաքվե է լինելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ, ըստ մեր զրուցակցի էական չէ.«Ուր կգնա, ինչ կանի՝էական չէ։ Այն գնացքը, որ պետք է իրեն ինչ-որ տեղ տաներ, առանց իրեն գանցել է։ Շուշին հանձնվել է, գնացքը գանցել է, ինքը՝ մնացել։ Ուրեմն՝ առաջնահերթը վստահության հանրաքվեն է»։