• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Մոլորակի ամենատարեց բնակչուհին հասել է երկարակեցության ռեկորդի

Автор:admin

Сен 19, 2020

Լրացել է ճապոնուհի Կանե Տանակեի 117 տարին և 260 օրը, որին Գիննեսի ռեկորդների գրքում ներառել են որպես մոլորակի ամենատարեց բնակչուհի: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Դա երկարակեցության համաճապոնական ռեկորդ է, այն սահմանել է նախանցած տարի վախճանված Նաբի Տաձիման:

Կանե Տանակեն ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին: Նա սիրում է շոկոլադ և գազավորված ըմպելիքներ և հույս ունի, որ կապրի մինչև 120 տարեկանը

Վերջին տվյալների համաձայն, այժմ Ճապոնիայում 80 հազարից ավելի մարդ հարյուրից բարձր տարիքի է, նրանց 88 տոկոսը կանայք են: Ընդ որում՝ 1963 թվականին Ճապոնիայում կար հարյուրից բարձր տարիքի ընդամենը 153 մարդ, բայց արդեն 1981 թվականին նրանց թիվը հասավ հազարի, իսկ 1998 թվականին՝ 10 հազարի