• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։

Автор:admin

Дек 7, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։

Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։

Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը։