Մինսկի դպրոցներից մեկի թունավորված աշակերտների վիճակը կայուն է, այսօր հաղորդել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Մինսկի № 61 միջնակարգ դպրոցի աշակերտների վիճակը, որոնք հոսպիտալացվել են մանկական ինֆեկցիոն հիվանդանոց, կայուն է»։
Նշվում է, որ այսօր երեխաների մի մասը զննումից հետո հնարավոր է դուրս գրվեն։
Ավելի վաղ Մինսկի № 61 միջնակարգ դպրոցի շուրջ 280 աշակերտներ ճաշարանում սնվելուց հետո բուժօգնության են դիմել, հոսպիտալացվել է 16 մարդ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվածների թիվը հասել է 18-ի։ Բելառուսի Քննչական կոմիտեն երեխաների զանգվածային թունավորման կապակցությամբ քրեական գործ է հարուցել։