• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Մինչ Արցախում զինվորն ու սպան զենքով պաշտպանում են սահմանները, որոշ անձինք Խոսրովի անտառում զենքով սպանում են կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծերի. արգելոցի աշխատակիցները հայտնաբերել են կատարողներից մեկին.

Автор:admin

Окт 28, 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Շրջակա միջավայրի նախարարության «Խոսրովի անտառ պետական արգելոց» Գառնու մասնաճյուղի անվտանգության աշխատակիցները արգելված որս կատարելիս բռնել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մի բնակչի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է իր 2 որսագող ընկերների հետ: 2-ը դիմել են փախուստի:

Խոսրովի անտառի անվտանգության աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը ողջ տարածքում, իսկ Շրջակա միջավայրի նախարար Ռոման Պետրոսյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայություն է իրականացվում, ինչի շնորհիվ մեծ թվով որսագողեր չեն համարձակվում ոտնձգություն կատարել շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բռնվածն ու փախուստի դիմածները Խոսրովի անտառում սպանել էին կարմիր գրքում գրանցված Բեզոարյան 2 այծի, իսկ դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: