Բերձորը, Աղավնոն և Սուսը թողնո՞ւմ են հայերին
Մեկուկես օր հետո՝ մինչև դեկտեմբերի 1-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնի նաև Քաշաթաղի կամ Լաչինի շրջանը, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին: Հստակ տեղեկատվություն չկա՝ Բերձոր քաղաքը մնալո՞ւ է Արցախը Հայաստանին կապող միջանցքում, թե դա էլ է հանձնվելու: Այդ անորոշության պատճառով է, որ բնակիչների մի մասը լքում է տարածքը՝ իր հետ տանելով կահ կարասին, որոշ դեպքերում՝ տան կտուրը, դռները, պատուհանները և ինչ հնարավոր է: ՍիվիլՆեթի Tatul Hakobyanը և Aren Grigoryanը նոյեմբերի 28-ին աշխատել են Բերձորում և Աղավնո/Արիավան գյուղում: