Շատ վաղուց բարի լույս և բարի գիշեր չեմ ասում, նաև չեմ շնորհավորում ընկերներիս ծննդյան օրերը, սիրտ չունեմ, անկեղծ ասած։ Թե չէ իսկապես այսօր մեզ բարի է պետք, լիքը բարի ու բարիք․․․ Մենք այսօր մի իրավիճակում ենք, որ չունենք ոչ ինքնիշխանություն, ոչ ապագայի տեսլական, գոնե կարճաժամկետ, ոչ էլ այն հայրենիքը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը։ Ու սրա միակ պատճառը պոռոտախոսությունն ու գործ չանելն է, անգրագիտությունն ու մեծամտությունն է, միատարր ազգին մասերի բաժանելն ու թշնամացնելն է, ինչպես նաև վեհ արժեքների արժեզրկումն է, ինչպիսինն է Հայրենիքը, Ընտանիքը, Եկեղեցին, Ընկերությունը․․․ Խոստովանեք, քանի ընկեր թշնամի դարձան վերջին տարիների ընթացքում, քանի ընտանիքներում կտրվեց կապը հարազատ ընտանիքների հետ քաղաքական խորը թշնամանքի պատճառով․․․
Մեր տունը քանդեց ֆեյսբուքը, անիծվես դու, ֆեյսբուք հորինող․․․
Մեր տունը քանդեց ֆեյսբուքը, անիծվես դու, ֆեյսբուք հորինող․․․
