• Вс. Мар 7th, 2021

ARM.C

news

Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ|aravot

Автор:admin

Ноя 15, 2020

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը վստահեցնում է, որ Գորիս –Կապան  ավտոճանապարհի հայտնի «փոքր թաս» հատվածը չեն պատրաստվում տալ ադրբեջանցիներին, ինչը նախատեսված է եռակողմ համաձայնագրով: Վարորդներին հայտնի «փոքր թասը»  դեպի Որոտան գետ տանող հատված է, որ Կուբաթլուի տարածքում է:

«Բայց ո՞վ է թույլ տալու, որ դա իրողություն դառնա: Համենայնդեպս, մենք՝  գորիսեցիներս , թույլ չենք տա այդ հատվածը լինի այն կողմինը:  Այս պահին չեմ ցանկանում խոսել՝  ինչ ենք անելու, այս թեժ պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին, թող ամեն ինչ իր վերջնական փուլին հասնի, հասկանանք ՝ ինչ է կատարվում, գուցե կան բաներ, որ մենք ոչ մեկս  չգիտենք, վերջնական փուլում կհասկանանք, այդ ժամանակ ես կխոսեմ:  Կոնկրետ ես՝ որպես գորիսեցի, ու բոլոր գորիսեցիները չենք թողնելու, որ այդ ճանապարհի վրա ինչ-որ  խնդիր առաջանա»,- Aravot.am-ին ասաց Գորիսի քաղաքապետը:Մեր զրուցակիցը չցանկացավ կարծիք հայտնել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին, որով Գորիսը սահմանամերձ քաղաքի է վերածվելու:Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ