• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Մեծ մասը չկա. Ինչպես են կուսակցություններն արձագանքել ջոկատներ կազմելու վարչապետի կոչին. «Ժամանակ»

Автор:admin

Ноя 7, 2020

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կուսակցություններին կազմավորել ջոկատներ և մասնակցել հայրենիքի պաշտպանությանը:

Այս կոչը վատ վիճակի մեջ է դրել Հայաստանի տասնյակ կուսակցությունների, որոնք կա՛մ պետք է հայտարարեն, որ մերժում կամ չեն ընդունում այս կոչը, կա՛մ հայտարարեն իրենց չգոյության մասին, քանի որ Հայաստանում գրանցված յոթ տասնյակից ավելի կուսակցություններից լավագույն դեպքում չորս-հինգն են, որ սեփական ջոկատներով մասնակցում են ռազմական գործողություններին»: