• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Մեծ Բրիտանիան Թուրքիան հանել է անվտանգ երկրների ցանկից

Автор:admin

Окт 2, 2020

Մեծ Բրիտանիան Թուրքիան հանել է անվտանգ երկրների ցանկից։ Ըստ այդմ, ցանկում գտնվող երկրներից վերադարձող տուրիստների համար հարկ չկա անցնել երկշաբաթյա կարանտին, իսկ ահա Թուրքիայից վերադարձած տուրիստները ստիպված կլինեն երկշաբաթյա մեկուսացման ռեժիմով անցնել։ Սա այն դեպքում, երբ բրիտանացի տուրիստների համար սա ամենից հայտնի ուղղություններից էր։ Լոնդոնը իր որոշումը կայացրել է անակնկալ կերպով, ինչպես դա արել էր Իսպանիայի եւ Հունաստանի պարագայում։ Թուրքիայից բացի, հեռացվել են անվտանգ երկրների ցանկից նաեւ Լեհաստանը, Բոնէյրը, Սենթ-Էատատիուս եւ Սաբուն։