• Вт. Май 11th, 2021

ARM.C

news

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Автор:admin

Дек 8, 2020

Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ: