• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Մարտունիում ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է. նա արդեն ժպտում է. ԲԿ-ի խոսնակ

Автор:admin

Окт 16, 2020

Մարտունիում ադրբեջանական զինուժի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է, շապիկին՝ Մոնթեն:

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,- գրել է նա: