• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Մանկահասակ երեխաները տարիներով ենթարկվել են բռնության

Автор:admin

Авг 22, 2020

Հրապարակ թերթը գրում է. Խաշթառակ համայնքում տեղի ունեցած դեպքը խոսում է պետության բացակայության մասին։ 57-ամյա պապը բռնություն է գործադրել 4 եւ 6 տարեկան թոռների նկատմամբ, որոնցից մեկը շատ ծանր վիճակում է։ Նրա դուստրը, որը 5 երեխայի մայր է, նույնպես ձերբակալված է՝ «անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով»։ Եվ սա տեղի է ունեցել գյուղում՝ բոլորի աչքի առաջ։ Մանկահասակ երեխաները տարիներով ենթարկվել են բռնության, սոված են եղել, անապահով ու անմարդկային պայմաններում են ապրել, եւ ոչ ոք՝ ո՛չ համայնքը, ո՛չ սոցիալական ծառայությունները, ո՛չ երեխայի խնամքի հաստատությունները, ո՛չ դպրոցը՝ ոչ մի պետական մարմին չի հետաքրքրվել եւ չի կանխել դա։ Նորմալ երկրում ոչ թե հիվանդ պապն ու մայրը կպատժվեին, այլ այս բոլոր ծառայությունների աշխատակիցները։