• Сб. Май 15th, 2021

ARM.C

news

Ղարաբաղում անհետացած սիրիացի գրոհայինների հարազատները դիմել են Էրդողանին

Автор:admin

Ноя 6, 2020

«Սուլեյման շահի դիվիզիային» պատկանող «Ամաշաթ» բանդայի սիրիացի վարձկանների ընտանիքները, որոնք անհետացել են Ղարաբաղում, արաբական ԶԼՄ-ների միջոցով դիմել են Էրդողանին և թուրքական մյուս առաջնորդներին:

Այս մասին գրում է rusvesna.su կայքը:

«Русская Весна»ն թարգմանել է սիրիական ընդդիմությանը պատկանող լրատվամիջոցներում հրապարակված այդ դիմումը:

Նրանք խնդրում են խմբավորման ղեկավարին բացահայտել Ղարաբաղում կորած իրենց հարազատների ճակատագիրը:

«Ուղերձ Էրդողանին և մյուսներին…

Մենք մեր քաղաքները լքել ենք դաժանության ու անտանելի ճնշումների պատճառով, բայց Աբու Ամաշ անունով գրոհային ղեկավարը, օգտվելով մեր աղքատ ու ծանր դրությունից, մեր երեխաներին հավաքագրելով, առանց զինվորական պատրաստություն անցնելու՝ նրանց ուղարկեց Ադրբեջան՝ կռվելու անտանելի պայմաններում:

Նրանց հետ կապն ընդհատված է, և Աբու Ամաշը հրաժարվում է նրանց ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրել արդեն մեկ ամսից ավելի:

Մենք հույս ունենք, որ մեր կոչը կհասնի Էրդողանին ու թուրքական մյուս առաջնորդներին…»,- գրված է սիրիացի գրոհայինների ընտանիքների՝ Թուրքիայի նախագահին ուղղված նամակում:

Պատրաստեց 168.am-ը