• Ср. Мар 3rd, 2021

ARM.C

news

Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը դրական կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա. Թուրքիայի ԱԳՆ

Автор:admin

Дек 3, 2020

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի և Երևանի հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրն իրական հնարավորություն է 3 տասնամյակ անց խաղաղություն հաստատելու համար։ Այն միանշանակ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա»,- ընդգծել Է Չավուշօղլուն: