• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ղարաբաղի պատերազմում պարտվեց ոչ թե հայ ժողովուրդը, այլ հայկական էլիտան. Յակով Կեդմի

Автор:admin

Дек 3, 2020

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում կանգնած են ռուսական զորքերը, պատերազմի վերսկսում հնարավոր չէ։ Ռուսական խաղաղապահները ֆիզիկապես թույլ չեն տա ադրբեջանական բանակին հարձակվել հայկական ուժերի վրա։ Այս մասին 24TV-ի “Позиция” հաղորդման շրջանակներում հայտարարել է իսրայելցի քաղաքական վերլուծաբան, այդ երկրի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմին։ 

Հայաստանը լրջագույն հարված ստացավ, և այսօր այդ երկրում ավելի լուրջ երկխոսություն է սկսում՝ ինչպես պետք է պետությունը զարգանա, ինչ հիմնական խնդիրներ կան զարգացման համար։ Ես կարծում եմ, որ գործընթացներն ավելի իրատեսական են դառնում։ Ղարաբաղի համար պայքարը կարևոր է, սակայն հիմնական խնդիրը չէ։ Հիմնական խնդիրը դառնում է, թե ինչպես պետք է ավելի ուժեղ պետություն ունենալ, պետություն, որը պետք է ավելի արժանի լինի հայ ժողովրդին։ Հայ զինվորները հերոսություն են ցույց տվել մարտի դաշտում, սակայն հերոսություն միշտ լինում է այն դեպքում, երբ ինչ որ բան այն չէ», – ասել է նա։ 

Ըստ իսրայելցի վերլուծաբանի, հայ ժողովուրդը նախկինում փայլուն զորահրամանատարներ է տվել, որոնք եղել են լավագույններից Կարմիր բանակում։ «Այն, որ այսօր պատերազմը ձախողվեց, հայ ժողովրդի մեղավորությունը չէ։ Այստեղ մեղավոր է Հայաստանի քաղաքական էլիտայի չկայացվածությունը», – ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում