• Вс. Апр 11th, 2021

ARM.C

news

Ղարաբաղի որեւէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող. Ալիեւ

Автор:admin

Ноя 17, 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք չի կարող լինել»:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որպեսզի ադրբեջանական բնիկ հողում ստեղծվի հայկական երկրորդ պետություն: Բազմիցս ասել եմ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ: Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա՝ ռազմական: Իմ ելույթներն ամեն տեղ կան, դրանք հրապարակված են: Ես ասել եմ այդ բառերը և տեր եմ դրանց»,- ասել է նա Ֆիզուլիի շրջանի բնակիչներին ուղղված ուղերձում:

Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է, կա միացյալ «բազմազգ, բազմադավան» ադրբեջանական պետություն: