• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ձերբակալել են Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւին

Автор:admin

Окт 10, 2020

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հոկտեմբերի 10-ին ձերբակալվել է միլիցիայի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Աթամբաեւը ձերբակալված է, այժմ որոշվում է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցը»,- նշել են շտաբում: Ավելի վաղ նրա առանձնատան մոտ են կետրոնացվել ուժայինների հատուկ ստորաբաժանումներ:

Ձերբակալման մանրամասնություններն առայժմ հայտնի չեն: Ձերբակալման փաստն արդեն հավաստել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):

Պետկոմիտեն նաեւ հայտնել է, որ նախկին նախագահը ձերբակալվել Է Բիշքեկում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակում: Ղրղզստանի նախկին նախագահը, որը հանրապետությունը գլխավորել է 2011-ից մինչեւ 2017 թվականը, հոկտեմբերի լույս 6-ի գիշերն իր կողմնակիցների կողմից ազատ է արձակվել ԱԱՊԿ-ի քննչական մեկուսարանից, որտեղ գտնվում էր 2019 թվականի օգոստոսից: Քոյ Թաշում նրա ձերբակալման հատուկ գործողությունն այն ժամանակ շարունակվել է գրեթե մեկ օր: