• Ср. Июн 23rd, 2021

ՀՕՊ զորքերը 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց

Окт 15, 2020

Հակաօդային պաշտպանության զորքերն Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքում խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասուլիսում այս մասին ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

«18 օրվա մարտական գործողությունների արդյունքում մեր կողմից խոցվել է հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում, հաստատված տվյալներով, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ»,- ասաց Մովսեսյանը:

Գնդապետ Մովսեսյանը հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանության և պահպանության մարտական խնդիրները:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցըթիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախումթե ՀայաստանումԱռկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններԱդրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՀայաստանիՌուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբձեռնարկել հարձակումներհրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: