Ռուսաստանի Ռյազանի մարզի Սկոպինսկի շրջանում հրդեհ է բռնկվել նախկին զորամասի տարածքում։ Հրդեհի տարածքից լսվում են նաեւ պայթյունների ձայներ։ Ըստ հրշեջների սկսել են պայթել նախկին զորամասում եղած զինապահեստները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղի արտակարգ ծառայությունների փոխանցած տեղեկությունները։ Կրակը հրետանային զինամթերքի պահման պահեստում տարածվել է խոտածածկ տարածքում կրակի բռնկման հետեւանքով։ Տուժածներ չկան։ Մոտակա բնակավայրերին որեւէ վտանգ չի սպառնում։