Իմ սիրելի հրամանատար երևի թե չի գտնվի մեկը ով չի ճանաչի Ձեզ, տեղյակ չի լինի Ձեր բարությունից, զինվորների հանդեպ ունեցած Ձեր առանձնահատուկ, նվիրված, հոգատար վերաբերմունքից։ Իմ հրամանատար, իմ լավ ընկեր ամբողջ կյանքդ նվիրվեցիր հայրենիքին, զինվորներին, ծառայությանը, իսկ կյանքի կարևորագույն պահին կյանքդ չխնայեցիր հանուն հայրենիքի, ո՛չ կյանքիդ մնացած տարիները, ո՛չ ընկերներդ, ո՛չ ընտանիքդ, ոչինչ կարևոր չեղավ հայրենիքից։ Հրամանատա՛ր, երջանիկ եմ, որ Ձեզ եմ ճանաչել, որ պատիվ եմ ունեցել Ձեր զինվորը կոչվել, քո ընկերը կոչվել։ Ամբողջ ազգը, իմ գլխավորությամբ շնորհակալ է Ձեզ կյանքը հայրենիքին նվիրելու ու հանուն մեր բարօրության կյանքը չխնայելու համար։ Խոնարհվում եմ, շնորհակալ եմ։ Լույսի մեջ մնաս հրամանատար🙏🙏🙏