• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Հո չե՞ն ասելու, որ վերջին 20 տարում Վազգեն Մանուկյանը, նախագահական ընտրություններին մասնակցելով, ստացել է 0,9-ից մինչև 1,29 տոկոս ձայն

Автор:admin

Дек 11, 2020

«Սա է մեր ընդդիմության որակը: Նիկոլը արտահերթ ընտրություններ չի կարող անցկացնել, որովհետև լեգիտիմ չի, իսկ Վազգեն Մանուկյանը լեգիտիմ է, որովհետև, որովհետև… չենք ասի, թե ինչի: Բա սա մանկապարտեզ չի՞:
Ոչ մի վերլուծություն էլ չունեն: Հո չե՞ն ասելու, որ վերջին 20 տարում Վազգեն Մանուկյանը, նախագահական ընտրություններին մասնակցելով, ստացել է 0,9-ից մինչև 1,29 տոկոս ձայն: Սրանից ավելի խոսուն չափորոշիչ կա՞:
Իսկ ինչո՞ւ է ժողովուրդը մերժել Վազգեն Մանուկյանին: Որովհետև 20 տարի շարունակ սպասարկել է նախկին իշխանություններին՝ թիկունքով շրջված դեպի ժողովուրդը: Ասեք, դուք ասեք՝ Վազգեն Մանուկյանը վերջին 20 տարում պոզիտիվ ի՞նչ բան է արել: Որևէ քաղբանտարկյալի համար մատը մատին տվե՞լ է: Չէ: Ժողովրդավարության համար պայքարել է: Չէ: Ղարաբաղի հարցում նախկին իշխանությունների տարած քաղաքականությունից տարբերվող դիրքորոշում հայտնե՞լ է: Չէ: Բա ի՞նչ է արել, որ այսօր լեգիտիմ թեկնածու լինի: Կամ էլ՝ արդար ընտրություններ կազմակերպող գործիչ:
Էդ անցյալ, մանցյալ, Ղարաբաղ կոմիտե հիմնադրել, տարածքներ գրավել… այդ հնարքները չեն անցնում: Շատերն են «Ղարաբաղ» կոմիտեից եղել, շատերն են տարածքներ գրավել: Հենց որ այս հարցերի պատասխանները կունենաք, վստահ ենք, թաքուն չեք պահի»:

Լիզա Ճաղարյան