• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Автор:admin

Окт 8, 2020

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ:

Ներկա պահին հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն տիրապետել իրադրությանը և իրենց հմուտ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը: