• Вс. Фев 28th, 2021

ARM.C

news

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019-ին․ ԱՎԾ

Автор:admin

Дек 6, 2020

ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 959.7 հազ. մարդ եւ 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5.6 հազ. մարդով կամ 0.2%-ով, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Բնակչության թվաքանակի ընթացիկ հաշվառումն իրականացվում է ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշով`որպես հաշվարկի հիմք ընդունելով ՀՀ վերջին՝ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները, որոնք արդիականացվում են հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված բնակչության բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի (գնահատված ցուցանիշի) տվյալներով:

ՀՀ մշտական բնակչության կազմում 2020թ. տարեսկզբի դրությամբ քաղաքային եւ գյուղական բնակչության մասնաբաժինները կազմել են, համապատասխանաբար՝ 63.9% եւ 36.1%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47.2%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.8%-ը` կանայք: 2020թ.-ի տարեսկզբի դրությամբ բնակչության միջին տարիքը կազմել է 36.9 տարի, իսկ տղամարդկանց եւ կանանց համար, համապատասխանաբար՝ 34.8 եւ 38.8 տարի:

2020թ. տարեսկզբի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 63.8%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 21.5%-ըաշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 14.7%-ը աշխատունակ տարիքից բարձր (63 եւ ավելի տարեկան) բնակչությունը: ՀՀ 1 000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել անաշխատունակ տարիքի 566 մարդ (230 տարեց եւ 336 0-15 տարեկան երեխա):

Պտղաբերության (ծնելիության գումարային) գործակիցըծնունակ տարիքի (15-49 տարեկան) մեկ կնոջ հաշվով 2019թ. կազմել է 1.599 միավոր, 2018թ.՝ 1.572 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից (պարզ վերարտադրության դեպքում ծնողներին փոխարինող երեխաների սերունդը եւ ծնողների սերունդը հավասար են իրենց բացարձակ թվաքանակներով): Բնակչության վերարտադրության բրուտտո գործակիցը 2019թ. կազմել է 0.760 (ծնունակ տարիքում միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի կինը, ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում), իսկ բնակչության վերարտադրության նետտո գործակիցը3 կազմել է 0.730 միավոր (միջին հաշվով քանի աղջիկ երեխա կծնի մեկ կինն իր ողջ կյանքի ընթացքում, որոնք կհասնեն մոր տարիքին, իրենց ծնվելուց` յուրաքանչյուր տարիքում ծնելիության եւ մահացության տվյալ ժամանակաշրջանի մակարդակների պահպանման դեպքում):

2019թ. մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 27.6 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ25.2 տարի, 2018թ. համապատասխանաբար 27.3 եւ 25.1 տարվա համեմատ:

Ըստ ծննդի հաջորդականության` երրորդ եւ բարձր կարգի ծնունդները 2019թ. կազմել են հանրապետության կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակի 25.0%-ը եւ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 2.4%-ային կետով:

1990-ականներից Հայաստանում արձանագրված անկայուն տնտեսական, սոցիալական եւ քաղաքական իրավիճակն իր ազդեցությունն է թողել նաեւ բնակչության վերարտադրողական վարքագծի վրա: Այսպես, ծնելիության ընդհանուր գործակիցը 2019թ.-ին, 1000 բնակչի հաշվով, կազմել է 12.2 պրոմիլ, 2018թ. 12.3 պրոմիլի համեմատ:

2019թ.-ին գրանցված կենդանի ծնվածների 31.8%-ն արձանագրվել են չգրանցված ամուսնություններից (այդ թվում` արտաամուսնական):

2019թ.-իննախորդ տարվա համեմատ, արձանագրվել է մահվան դեպքերի աճ 1.7%-ով, իսկ մահացության ընդհանուր գործակցն աճել է՝ 0.1 պրոմիլային կետով եւ կազմել 8.8 պրոմիլ: Ընդ որում, մահացության գործակիցը, համեմատաբար, ավելի բարձր է քաղաքային բնակչության շրջանում՝ 8.9, քան գյուղականում՝ 8.7 պրոմիլ:

Ծննդյան եւ մահվան ցուցանիշների տարբերությունով ձեւավորված բնակչության բնական հավելաճը 2019թ. կազմել է 9.8 հազ.մարդ՝ 2018թ. 10.8 հազ. մարդու համեմատ: 2019թ.-ին ՀՀ բնակչության բնական հավելաճի ընդհանուր գործակիցը կազմել է 3.4 պրոմիլ (1000 բնակչի հաշվով), նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 0.2 պրոմիլային կետով:

Մահացության պատճառական կառուցվածքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից եւ չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են շնչառական օրգանների, չարորակ նորագոյացությունների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը: