«Բնականաբար, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական զինանոցում թե Արցախի ճանաչման, թե ռազմաքաղաքական դաշինքի հարցը կա: Բայց այն, որ թեման այսօր հրապարակային քննարկման առարկա է դարձել, դա, ես կարծում եմ, շատ կարևոր է և իր նշանակությունն ունի այսօր»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց՝ մենք տարբեր «զենքեր» ունենք և չպետք է այդ «զենքերը» բոլորը միանգամից կրակենք: Ըստ անհրաժեշտության՝ այդ «զենքերը» բոլորը կդրվեն սեղանի վրա: