• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

«Հիմնադրամներին ավելի շատ գումար փոխանցել են Հայաստանից, քան՝ Սփյուռքից». Քրիստինե Հալաջյան

Автор:admin

Окт 23, 2020

Ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ Սփյուռքում ապրող հայեր,
Հավաստի տվյալներով` երկու կարևորագույն հիմնադրամերին, որոնք այսօր առավել քան երբևէ ունեն ձեր կարիքը, ավելի շատ գումար փոխանցել են Հայաստանից, քան` Սփյուռքից: Կոչ եմ անում բոլորին մի կողմ դնել ցանկացած ցինիզմ և կասկած և համախմբված ու պարբերական կերպով օգնել մեր հայրենիքին դեպի իր վեհ հաղթանակ: Եթե առաջնագծում չեք, ուրեմն այս պահին միակ բանը, որ կարող եք անել` փոխանցել գումար հիմնադրամներին:
Եվ, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը. «Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը»»: