• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Հետո, երբ արդեն հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին այնտեղ կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա և՛ ցավալի էր, առաջին հերթին, և՛ իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում

Автор:admin

Ноя 24, 2020

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը զրուցել է ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի հետ, ով արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքում առաջնագծից ներկայացրել է իրավիճակն ու մարտերի ընթացքը:

Պեգովը խոսել է 2018 թվականին Արցախում վավերագրական ֆիլմ նկարահանելու, ինչպես նաև որպես զինթղթակիցներ Տավուշում հուլիսյան մարտերի ժամանակ իր անձնակազմով աշխատելու և արցախահայության ջերմ ընդունելության մասին:

Անդրադառնալով պատերազմի օրերին իր հասցեին հնչած մեղադրանքներին և սպառնալիքներին՝ ռուս լրագրողը նշել է, որ նախկինում ևս հայտնվել է նման իրավիճակում և ուշադրություն չի դարձնում այդպիսի հայտարարություններ անողներին:

«Վախեցնել ինձ կամ ստիպել որևէ զգացողություններ ունենալ այդ հաշվով, գործնականում անհնար է»,- ասել է Պեգովը:

Պատասխանելով հարցին, թե որ պահն է պատերազմի ընթացքում ամենացավալին եղել իր համար, լրագրողը պատմել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի հետ Շուշի մոտակայքում՝ Քարինտակից ոչ հետո, ռազմական գործողությունների առաջնագծում գտնվելու մասին:

«… Եվ մերձակա հրաձգային մարտ սկսվեց, այսինքն՝ 30-40 մետրի հեռավորությամբ: Որոշեցի, որ մեր խմբին պետք է տարհանել կրակահերթի գոտուց: Մենք դուրս եկանք,- հայտնել է Պեգովը՝ հավելելով, որ այդ պահին Շուշիի շուրջ մարտեր էին ընթանում ադրբեջանցի դիվերսանտների դեմ,- Երբ դուրս էինք գալիս մարտի գոտուց, այդ պահին, որպես կանոն, դժվար է գնահատել, թե որքան վտանգավոր իրավիճակում ես գտնվում: Հետո, երբ արդեն հասկացանք, որ տղաներից շատերը, որոնց կողքին այնտեղ կանգնած էինք, այլևս ողջ չեն, դա և՛ ցավալի էր, առաջին հերթին, և՛ իսկապես ցավալի հետք է թողել իմ սրտում»,– ասել է նա:

Սեմյոն Պեգովը նաև ասել է, որ արցախյան այս պատերազմում ինքը պաշտպանել է միայն Արցախի ժողովրդին և ոչ որևէ քաղաքական ուժի։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։