• Пн. Мар 1st, 2021

ARM.C

news

Հարկ եղած դեպքում Անկարան կարող է զորք ուղարկել Բաքու․ Մոսւտաֆա Շենտոպ

Автор:admin

Окт 9, 2020

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, որ Թուրքիայի պառլամենտը կարող է քննարկել Ադրբեջանական թուրքական զորակազմ ուղարկելու հարցը՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, սակայն դրա անհրաժեշտությունը չկա։ Ըստ Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարության, եթե հարկ լինի, ապա Ադրբեջանը ստիպված լինի օգտվել ինքնապաշտպանության իր իրավունքից, ապա դնթադրելի է, որ այդ համատեքստում հարկ համարվի օգնել Ադրբեջանին նաեւ ռազմական եղանակով, որպեսզի «ինքնապաշտպանությունը իրականացվի կոլեկտիվ կերպով»։ Այս դեպքում արդեն Բաքուն եթե դիմի Անկարային, ապա հարցը կարող է քննարկվել եւ նախագահի կողմից, եւ պառլամենտի։ Ամեն պարագայում, ըստ Շենտոպի, Անկարայի աջակցությունը Բաքվին անփոփոխ է եւ կլինի ցանկացած տեսքով, որը կցանկանա Բաքուն։