• Пн. Мар 8th, 2021

ARM.C

news

«Հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում». Ն. Փաշինյան

Автор:admin

Дек 5, 2020

Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ վարչապետի, անհետ կորածների ճակատագիրն է. «Այս գործընթացը նույնպես դանդաղ, բայց ընթանում է: Այս թեման ինձ համար ծանր է ներկայացնել, բայց ես գիտեմ՝ հանրությունն ունի կոնկրետ պատասխանների կարիք, և ես ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար»,- այսօրվա տեսաուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ է տեղի ունենում. մի կողմից՝ Ադրբեջանի տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից՝ Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում»:

Ն. Փաշինյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմին հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին և ավելի քան 500 մարմիններ էլ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: «Ամենայն հավանականությամբ, այս մարմիններն անհետ կորած մեր եղբայրների մարմիններն են: Նրանց ճանաչման գործընթացը կատարվում է հետևյալ կերպ. վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավականին ժամանակատար է, բայց ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել և հարազատներին է հանձնվել 135 մարմին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ անհետ կորածների ևս մի խումբ կա, որի մասին ինքն այս պահին չի ցանկանում որևէ բան ասել. «Նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է արվում, բայց որևէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին ես չեմ կարող խոսել»,- ասաց Փաշինյանը