• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

«Հայտնվել ենք ծայրահեղ ծանր իրավիճակում, որտեղ ակտիվացել է մերժված անցյալը». Ժակ

Автор:admin

Дек 7, 2020
Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ամեն ինչ ընկել է իր տեղը. հասարակության շրջանում հիասթափությունն առ իշխանություն, փաստորեն, պարտադիր երևույթ է: Այսպես ասած՝ «զսպող զզվանք»:Թավիշից հետո թվացյալ փոփոխությունները որոշակի վակուում էին առաջացրել:Կարծես՝ ամեն ինչ այնպես պետք է զարգանար, ինչպես երկար տարիներ միայն երազել էինք:Այդուհանդերձ, բոլորին հայտնի է, որ հասարկության մեջ որոշակի մտավոր կարողության տեր խավը մշտապես ընդդիմադիր ջիղ պետք է ունենա իր ներսում, ինչը զսպաշապիկի և առողջ վերահսկողության դերակատարման գործառույթ է կատարում:Ոմանք, ավելի շուտ մյուսները, պատերազմից հետո միայն սկսեցին նկատել՝ նախկին տարիների թերացումներն ուղղելու նոր իշխանությունների ակնհայտ անկարողությունը, այսինքն՝ պարզ դարձավ նաև նրանց թերացումը՝ խոստացված ծրագրերի իրականացման հարցում:Ցավոք, այդ թերացումների ու անկարողության համախառն արդյունքը ողբերգական և վտանգավոր հանգուցալուծման առաջ կանգնեցրեց մեր ժողովրդին:Արդյունքում՝ հայտնվել ենք ծայրահեղ ծանր իրավիճակում, որտեղ ակտիվացել է մերժված անցյալը, իսկ ապագան մշուշոտ է դարձել: Ավելին՝ անցյալն ու ներկան այնպիսի հուժկու գրկախառնության մեջ են, որ ապագան խեղդամահ անելու վտանգ է ստեղծվել:Ցանկացած ճգնժամ կարելի է վերապրել, բայց առանց վարկաբեկված անցյալի ու փաստացի ձախողված ներկայի ուղղորդման:Մեզ ժամանակավոր զսպվածություն է պետք՝ առանց ներքին ցնցումների:Մեզ պարտադիր փոփոխություններ են անհրաժեշտ՝ ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ: Մեծաքանակ ռեսուրսներով թշնամուն մենք կարող հակադրվել բացառապես մի բանաձևի պարտադիր և անթերի կիրառմամբ՝ կրթություն+գիտություն+ռազմաարդյունաբերություն.